Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:19

TikTok-ի շուրջ նոր գործարք ԱՄՆ-ում՝ Թրամփի հրամանով

TikTok-ի շուրջ նոր գործարք ԱՄՆ-ում՝ Թրամփի հրամանով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է գործարք, ըստ որի TikTok-ը կշարունակի գործել ԱՄՆ-ում, հայտնել է Сnbc-ն։

Այս գործարքը ստեղծում է ամերիկյան համատեղ նոր ձեռնարկություն, որը կվարի TikTok-ի ԱՄՆ բիզնեսը։ Թրամփը նշել է, որ TikTok-ի ամերիկյան տարբերակն ամբողջությամբ կղեկավարվի ամերիկացիների կողմից, միևնույն ժամանակ՝ գործարքում ԱՄՆ դաշնային կառավարությունը բաժնեմաս չի ստանա։

ByteDance-ն` TikTok-ի մայր ընկերությունը, կպահպանի միայն մինչև 20% բաժնեմաս։ Գլխավոր ներդրողները կլինեն Oracle, Silver Lake ընկերությունները և Արաբական Էմիրություններից MGX հիմնադրամը։ Նրանք միասին կունենան մոտ 45% բաժնեմաս, իսկ ByteDance-ի որոշ ներդրողներ կունենան լրացուցիչ՝ 35% բաժնեմաս։

Նշվում է, որ Oracle-ը պատասխանատու կլինի TikTok-ի անվտանգության համակարգի վերահսկման և ամպային ծառայությունների համար։ Չնայած գործարքին՝ ByteDance-ի ներկայացուցիչները ներկա չէին ստորագրմանը, և Չինաստանի կառավարությունը դեռ պետք է հաստատի գործարքը։

Ընկերության գնման արժեքը չի նշվել։ TikTok-ի ԱՄՆ բիզնեսի գնահատականը, ըստ ԶԼՄ-ի, մոտ 14 մլրդ դոլար է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+