Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է The Associated Press-ը։
Էպիկենտրոնը Մենե Գրանդե համայնքից 24 կմ հյուսիս-արևելք է՝ Զուլիա նահանգում, մայրաքաղաք Կարակասից շուրջ 600 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի խորությունը կազմել է մոտ 7,8 կմ։
Նշվում է, որ ցնցումներն զգացվել են մի շարք նահանգներում, ինչպես նաև հարևան Կոլումբիայում։ Մարդկանց տարհանել են բնակելի և գրասենյակային շենքերից։ Նախնական տվյալներով՝ վնասներ չեն արձանագրվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







