Միացյալ ազգերի կազմակերպությունն իր պատմության մեջ առաջին անգամ կարող է կին գլխավոր քարտուղար ունենալ, այդ պաշտոնում քննարկվում է Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջասինդա Արդերնի թեկնածությունը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
Նշվում է, որ նախկինում ՄԱԿ-ը ղեկավարած բոլոր 9 անձինք տղամարդիկ էին։
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ Արդերնից բացի հավանական թեկնածուների թվում են Բարբադոսի վարչապետ Միա Մոտլին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին հանձնակատար Միշել Բաչելետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գուտերեշ Ամինա Մոհամմեդը։
Սակայն, լրատվամիջոցի հաղորդմամբ, ԱՄՆ-ն, հավանաբար, կնախընտրի այնպիսի առաջնորդի, որը հիմնականում համապատասխանում է ամերիկյան առաջնահերթություններին։ Bloomberg-ը ենթադրել է, որ Վաշինգտոնը կարող է աջակցել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի թեկնածությունը՝ Իրանի միջուկային ծրագրի, բազմազանության, հավասարության և ներառման նախաձեռնությունների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վերաբերյալ նրա դիրքորոշման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







