ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համագործակցում է բազմաթիվ առևտրային և ռազմական գործարքների շուրջ, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների խոշոր գնման գործով։
Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Truth Social-ում և հայտնել, որ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կընդունի Թուրքիայի նախագահին։ Նա Էրդողանի հետ իր հարաբերությունները բնութագրել է որպես «շատ լավ»։
«Նախագահի հետ մենք աշխատում ենք բազմաթիվ առևտրային և պաշտպանական համաձայնագրերի վրա, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների խոշոր գնումների, F-16 խոշոր գործարքի և F-35-ի վերաբերյալ շարունակական բանակցությունների վրա, որոնք ակնկալում ենք, որ դրական ավարտ կունենան»,- գրել է Թրամփը։





































