Եգիպտոսի Մակադի Բեյ հանգստավայրի մի քանի լողափ, որոնք գտնվում են Հուրգադայից հարավ, անցյալ շաբաթ ժամանակավորապես փակվել է՝ ենթադրաբար շնաձկան հայտնվելու պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հանգստավայրի տուրիստական ոլորտի աղբյուրին։
Ավելի վաղ Shot Տելեգրամ ալիքը հայտնել էր Հուրգադայի և Մակադի Բեյի ափերին շնաձկների ներխուժման մասին։
«Բեյի ափի մոտ, ենթադրաբար, նկատվել է շնաձուկ։ Անվտանգության միջոցներ են ձեռնարկվել․ մի քանի մոտակա հյուրանոցների լողափեր փակվել եմ, իսկ ծովում իրականացվել է պարեկություն»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ շնաձկի մասին հաղորդումից երեք օր անց լողափերը կրկին բացվել են։






































