Ռուսաստանի ռազմածովային ուժերի կասպիական նավատորմը հրամանատարաշտաբային զորավարժություններ է սկսել Կասպից ծովում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նավատորմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զորավարժություններին ներգրավված է ավելի քան 15 ռազմանավ՝ ավիացիայի և առափնյա հրթիռային համալիրների հետ փոխգործակցությամբ:
Ծառայությունից հստակեցրել են, որ զորավարժությունների գործնական մասի ընթացքում կմշակվեն բազավորման շրջանների և ծովային տնտեսական գործունեության շրջանների պաշտպանության գործողությունները, ոչ հենակետային մոտորանավակների և ԱԹՍ-ների հարվածների հետմղումը: Ընդհանուր առմամբ՝ զենքի գործնական կիրառմամբ կկատարվի ավելի քան 25 մարտական վարժություն։




































