Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիան հայտնել է, որ Արեգակից վերջերս արտահոսած պլազմայից առաջացող գեոմագնիսական խանգարումները Երկրի վրա կտևեն 30-45 ժամ, իսկ սեպտեմբերի 2-ի կեսօրին հնարավոր են ուժեղ մագնիսական փոթորիկներ, որոնք գագաթնակետին կհասնեն, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ գիտնականները հայտնել էին Արեգակից պլազմայի երկու արտանետման և աստղի վրա տեղի ունեցած հզոր բռնկման մասին։ Առաջին դեպքում միջին չափի պլազմային ամպ է նետվել Մերկուրիի և Վեներայի ուղղությամբ, իսկ երկրորդում՝ ուղիղ Երկրի ուղղությամբ։
«Տեղի ունեցած պլազմային արտանետման շարժման հաշվարկի հիման վրա կազմվել է գեոմագնիսական կանխատեսում սեպտեմբերի 1-2-ի (երկուշաբթի-երեքշաբթի) համար։ Գեոմագնիսական խանգարումները, ըստ հաշվարկի, կսկսվեն սեպտեմբերի 1-ի կեսգիշերին և կտևեն 30-45 ժամ, այսինքն՝ ամբողջ երեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ը և առնվազն չորեքշաբթի օրվա մի մասը»,- նշվում է լաբորատորիայի հաղորդագրության մեջ։





































