Ֆրանսիայի հյուսիսային Էվրո քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ մի քանի մարդ վիճաբանել են գինու բարում։ Անվտանգության աշխատակիցները որոշել են հաստատությունից հեռացնել այնտեղ գտնվող բոլոր մարդկանց։ Վեճից հետո մեկ մարդ նստել է իր մեքենան և միտումնավոր մեծ արագությամբ հետընթաց է կատարել դեպի ամբոխը։
Մեկ տղամարդ մահացել է դեպքի վայրում, ևս հինգը հոսպիտալացվել են։ Տուժածներից երկուսը գտնվում են ծանր վիճակում, ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 3 անձ ձերբակալվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







