Ֆրանսիան երբեք այսքան մոտ չի գտնվել ֆինանսական անդունդին, որքան հիմա, հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, փոխանցում է Economist-ը։
«Իրավիճակը չափազանց լուրջ է»,- ասել է նախարարը և հիշեցրել, որ «Ֆրանսիայի պետական պարտքի 54%-ը գտնվում է օտարերկրացիների ձեռքերում։
Նրա խոսքով՝ սա այլևս միայն տնտեսական հարց չէ, այլև «անկախության և ինքնիշխանության խնդիր»։
Օգոստոսի 25-ին Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն հայտարարել էր, որ սեպտեմբերի 8-ին կառավարության վստահության հարցը քվեարկության կդնի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ)։ Նա իր որոշումը հիմնավորել էր տնտեսական ճգնաժամով, առաջին հերթին՝ պետական պարտքի շարունակական աճով։ Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի պետական պարտքն ամեն ժամ աճում է 12 մլն եվրոյով» և արդեն հասել է 3,4 տրլն եվրոյի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







