Thomson Reuters մեդիախմբի միլիարդատիրոջ ժառանգորդ Թեյլոր Թոմսոնը հանկարծակի ավելի քան 80 մլն դոլարի կորուստ է ունեցել կրիպտոարժույթներում, հայտնում է The Wall Street Journal-ը։
Թոմսոնի ակտիվները կառավարել է նրա ընկերուհի Էշլի Ռիչարդսոնը, որին հետո Թոմսոնը դատի է տվել։ Նշվում է, որ սկզբում ներդրումները կատարվել են էքստրասենսների հետ աղջիկների խորհրդատվությունից հետո։ Հետագայում Ռիչարդսոնն ակտիվորեն մասնակցել է Թոմսոնի կրիպտոպորտֆելի կառավարմանը, 2021-ի բումի ժամանակ ընկերուհին ղեկավարել է Թոմսոնի ավելի քան 140 մլն դոլար արժողությամբ կրիպտոարժույթները։
2022թ. կրիպտոշուկայում անկումը ծանր հարված է հասցրել նրանց։ Guidepost Solutions խորհրդատվական ընկերության գնահատմամբ՝ Թոմսոնի կորուստները գերազանցել են 80 մլն դոլարը։
Իրավաբանները նշում են, որ Ռիչարդսոնը կատարել է ավելի քան 450 հազար գործարք առանց Թոմսոնի համապատասխան թույլտվության, սակայն նա հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ «գործում էր կրիպտոարժույթի տիրուհու ցուցումով»։ Ընկերուհու հետ պայմանագիր չի կնքվել, և ամեն ինչ կատարվել է բանավոր համաձայնությամբ։
2023թ. Թոմսոնը դատի էր տվել Ռիչարդսոնին՝ պահանջելով վերադարձնել 25 մլն դոլար։ Ռիչարդսոնը պատասխան դատական հայց էր ներկայացրել 10 մլն դոլարի չափով՝ Թոմսոնին մեղադրելով դավադրության մեջ։






































