Իրանում մեկնարկել են Իսրայելի հետ հունիսյան պատերազմից ի վեր իր առաջին առանձին զորավարժությունները, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ Իրանի կանոնավոր զինված ուժերի ռազմածովային ստորաբաժանումները հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող բաց ջրային թիրախների ուղղությամբ։
«Այս զորավարժությունները տեղի են ունենում Իրան-Ռուսաստան Casarex 2025 անվամբ զորավարժություններից մոտ մեկ ամիս անց, որոնք անցկացվել էին Իրանի հյուսիսային ջրերում (Կասպից ծով)։ Կայուն էներգիա զորավարժությունները տեղի են ունենում Իրանի հարավային ջրերում»,- նշում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին: Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածել էր Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։
Հուլիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կրկին կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։






































