Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կատակել դրախտում հայտնվելու ցանկության մասին իր հայտարարություններում։
«Կարծում եմ՝ նախագահը լուրջ էր: Նա ցանկանում է դրախտում հայտնվել, ինչպես հուսով եմ՝ մենք բոլորս»,- ասել է Լևիտը, երբ հարցրել են Թրամփի խոսքերի լրջության մասին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար մահից հետո դրախտ ընկնել և հույս էր հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր ջանքերը կօգնեն իրեն այդ հարցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







