Ռուսաստանի Դաշնության Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանի գործարանի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ տուժել է 158 մարդ, հավելել է գերատեսչությունը։
«Էլաստիկ» գործարանի վառոդի արտադրամասում պայթյունն ու հրդեհը տեղի էին ունեցել օգոստոսի 15-ի առավոտյան։ Նախնական տվյալներով՝ պատճառն արդյունաբերական անվտանգության պահանջների խախտումն էր։ Հարուցվել է քրեական գործ՝ համապատասխան հոդվածով (ՔՕ 217-րդ հոդվածի 3-րդ մաս), որի առավելագույն պատիժը մինչև յոթ տարի ազատազրկումն է։






































