ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 6 ամսում կարգավորել է 6 պատերազմ։
«Ես բանակցություններ եմ վարել և ապահովել Իսրայել (և Ամերիկա) ուղարկված հարյուրավոր պատանդների ազատ արձակումը։ Ես ավարտել եմ վեց պատերազմ ընդամենը վեց ամսում։ Ես ոչնչացրել եմ Իրանի միջուկային օբյեկտները։ Խաղացեք հաղթելու համար կամ ընդհանրապես մի՛ խաղացեք»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Այս խոսքերը հնչել են նաև Թրամփի՝ Սպիտակ տանը եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման նախօրեին։
2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







