Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:53

Թրամփը հայտնել է իր հավանական հետնորդի անունը

Թրամփը հայտնել է իր հավանական հետնորդի անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ամենայն հավանականությամբ, կդառնա Հանրապետական կուսակցության թեկնածուի ֆավորիտը 2028 թվականի նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է FOX News-ը։

Թրամփն այդ հայտարարությունն արել է Լոս Անջելեսում 2028 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման մասին հրամանագրի ստորագրման ժամանակ։ Միջոցառման ընթացքում Fox News-ի ավագ թղթակից Փիթեր Դուսին հարց է ուղղել Թրամփին՝ արդյոք նա Վենսին համարում է «Make America Great Again» (MAGA) շարժման ժառանգորդը՝ հաշվի առնելով, որ ինքը չի պատրաստվում առաջադրվել երրորդ ժամկետով։

«Կարծում եմ՝ դա միանգամայն հավանական է։ Ի վերջո, նա փոխնախագահ է», — պատասխանել է Թրամփը:

Թրամփը նաև ընդգծել է, որ իր կաբինետի այլ անդամներ նույնպես կարող են շարունակել MAGA շարժումը։ Նա չի բացառել, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վենսի հետ կարող է ուժեղ տանդեմ կազմել։

«Կարծում եմ՝ Մարկո Ռուբիոն նույնպես կարող է ինչ-որ ձևաչափով միանալ նրան։ Մենք ունենք նաև այլ բացառիկ մարդիկ՝ նույնիսկ նրանք, ովքեր հենց հիմա այս բեմի վրա են։ Բայց, անկասկած, Վենսը հիանալի է գործում, և այս փուլում, ամենայն հավանականությամբ, նա կլինի ֆավորիտը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ռուբիոն 2016 թվականի նախընտրական փուլում մրցակցել է Թրամփի դեմ, սակայն հետագայում դարձել է նրա դաշնակիցը։ Նախորդ ամիս նա Fox News-ի եթերում հայտարարել էր, որ չի դիտարկում 2028-ին առաջադրվելու տարբերակը և աջակցում է Վենսի թեկնածությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+