ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը կարող է այցելել Ռուսաստան չորեքշաբթի կամ հինգշաբթի։ Այդ մասին հայտարարել է Թրամփը, գրում է РИА Новости-ն։
«Կարծում եմ՝ նա կարող է այցելել Ռուսաստան հաջորդ շաբաթ, գուցե չորեքշաբթի կամ հինգշաբթի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Սա կլինի Թրամփի հատուկ բանագնացի չորրորդ այցը Ռուսաստան տարեսկզբից ի վեր։
Վերջին անգամ Ուիտքոֆը ՌԴ էր այցելել ապրիլի 11-ին։
Fox News-ին տված հարցազրույցում Սթիվ Ուիտքոֆը վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է կնքվել խաղաղության համաձայնագիր:
Ավելի վաղ Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ էր հայտնել Ռուսաստանին։





































