ՄԵՐԿՈՍՈւՐ-ի՝ Հարավամերիկյան երկրների բլոկի Առողջապահության նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման շրջանակներում գործողությունների համակարգման մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պարագվայի Առողջապահության նախարարությանը։
Մասնավորապես, մշտական կապ կհաստատվի ավիաընկերությունների հետ, որոնք աշխատում են ՄԵՐԿՈՍՈւՐ-ի տարածքում՝ ներառյալ ուղևորների ուղղությունների վերաբերյալ տվյալները։
Ներկայումս Բրազիլիայում ուսումնասիրվում է կորոնավիրուսի վարակի 6 հնարավոր դեպք, իսկ Այգենտինայում և Բրազիլիայում՝ ոչ մի։
Պարագվայում հսկողության ներքո են պահում Չինաստանում եղած 2 մարդու, որոնք, սակայն, դեռևս համախտանիշներ չունեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







