Ղազախստանի և Ադրբեջանի ջրային սահմաններում միջադեպի հետևանքով ադրբեջանցի ձկնորս է զոհվել: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Կայքը տեղեկացնում է, որ Նեֆտչալինի շրջանի բնակիչները նավով խախտել են ջրային սահմանները, և Ղազախստանի սահմանապահները կրակ են բացել նրանց ուղղությամբ: Մահացածը` Կյուրկենդ գյուղի բնակիչ Ղահրաման Մամեդովը, մահացել է գլխին ստացված հրազենային վնասվածքից: Մյուս երկու խախտողները վիրավորվել են: Ձկնորսները ձերբակալվել են Ղազախստանի սահմանային զորքերի կողմից:
Ղազախստանի ազգային անվտանգության խորհուրդը ևս հայտնել է իր տարածքային ջրերում օտարեկրյա 4 քաղաքացիների ձերբակալման մասին:
Հայտարարությունում նշվում էր, որ նրանց նավը չի ենթարկվել հրահանգներին, իսկ սահմանապահները կրակ են բացել։ Նշվում է, որ ձերբակալվածներին ցուցաբերվել է նաև բժշկական օգնություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







