Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ եթե Ռուսաստանի բնակիչները պատասխանատու չվերաբերվեն մայիսյան տոների ժամանակ Ռուսաստանի սահմանափակումների ռեժիմին, ապա այն պետք է խստացվի մայիսի 12-ից հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նա հիշեցրել է, որ կորոնավիրուսի միջին ինկուբացիոն շրջանը 6-8 օր է տևում:
«Եթե մենք այսօր սկսենք խախտել, ապա մայիսի 12-ին ակնհայտ կլինի, որ մենք պետք է ուժեղացնենք ռեժիմը», — ասել է նա «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում։
Ընդ որում, ապրիլի 27-ին Պոպովան հայտարարել է, որ մայիսի 12-ից հետո սահմանափակումների ռեժիմը կարելի է սկսել փուլ առ փուլ հանել, սակայն միայն այն պայմանով, որ Ռուսաստանի բնակիչները հստակ կկատարեն մայիսյան տոների ժամանակ նշված սահմանափակումները:
Մայիսի 1-ի տվյալներով՝ ՌԴ-ում արդեն հայտնաբերվել է 114 431 հիվանդ։ Ընդ որում, վերջին օրվա ընթացքում աճը կազմել է 7933 մարդ, դա բացարձակ ռեկորդ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







