Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովին

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցի «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովին

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն հանդիսացող անձի՝ «ազդեցիկ ադրբեջանցի օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովին (Վագիֆ Բաքինսկի), հայտնում է Shot տելեգրամյան ալիքը:

«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ ձերբակալության պատճառը Ռուսաստանում գտնվելու կանոնների խախտումն է: Նշվում է, որ Սուլեյմանովին տեղափոխել են Սախարովոյի միգրացիոն կենտրոն, որտեղ նա կպահվի երեք ամիս, ապա կարտաքսվի Ադրբեջան:

Լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են նաև Ադրբեջանից Զաուր մականունով ևս մեկ «հեղինակության» ձերբակալության մասին:

Սուլեյմանովին կապում են Մոսկվայում տարբեր բիզնես նախագծերի, մասնավորապես՝ Կալուգայի մայրուղու «Ֆուդ սիթիի» հետ։ Նա ծնվել է Թբիլիսիում 1965 թվականի օգոստոսի 15-ին, պատանեկությունն անցկացրել է Բաքվում, 1990-ականներին տեղափոխվել է Ռուսաստան։ 2006 թվականի նոյեմբերի 4-ին Մոսկվայում ձերբակալվել է հաշիշ պահելու համար։

Հուլիսի 3-ին Ռուսաստանի դատական կատարողների դաշնային ծառայությունը (ФССП) հարկադիր կատարողական վարույթ էր հարուցել ադրբեջանցի գործարար Արաս (Արազ) Աղալարովի նկատմամբ։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել են ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ ՔԿ-ն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Բաքվում ձերբակալվել էին նաև ռուս լրագրողներ, ինչն Ադրբեջանի դեսպանին ՌԴ ԱԳՆ կանչելու պատճառ էր դարձել: Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ ռուսական կողմին բողոք էր ներկայացվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+