Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանն առաջին անգամ մարտական պայմաններում արձակել է միջին հեռահարության երկաստիճան «Սաջիլ» բալիստիկ հրթիռ, հայտնում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ Իրանը երեք նմանատիպ հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: ԻՀՊԿ-ն հավելել է, որ նախորդ մի քանի գործողության ընթացքում հաջողվել է ոչնչացնել իսրայելական ՀՕՊ համակարգը:
«Սաջիլ»-ը երկաստիճան բալիստիկ հրթիռ է՝ 2000 կմ առավելագույն հեռահարությամբ, առաջին անգամ փորձարկվել է 2008 թվականին:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, բարձրաստիճան զինվորականներին: Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Փոխադարձ հարվածները շարունակվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







