Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում այսօր առավոտյան 10% տոկոսի աճ է գրանցել՝ հասնելով 1 բարելի դիմաց 26,66 դոլարի։
WTI ամերիկյան թեթև նավթի գինը բարձրացել է 15%-ով՝ հասնելով 17․32 դոլարի, փոխանցում է ТАСС-ը։
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ավելի վաղ ասել էր, որ պանդեմիայի ֆոնին հումքի պահանջարկի անկման պատճառով ապրիլը կարող է լինել նավթաարդյունաբերության պատմության մեջ ամենածանր ամիսը։
Որոշիչ ամիսներ կլինեն մայիս-հունիսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







