Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:58

Լոս Անջելեսում ներգաղթյալների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

Լոս Անջելեսում ներգաղթյալների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

ԱՄՆ դաշնային ներգաղթի ծառայությունները ներգաղթի կանոնների խախտման հիմքով Լոս Անջելեսում ձերբակալել են ավելի քան 40 մարդու, ինչից հետո ցուցարարները հավաքվել են դաշնային կալանավայրի առջև՝ պահանջելով նրանց ազատ արձակումը։ Ոստիկանների և հավաքվածների միջև բախումներ են սկսվել, իրավապահներն ամբոխը ցրել են արցունքաբեր գազի սրվակների կիրառմամբ, հայտնում է Associated Press-ը:

Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) աշխատակիցները խուզարկության օրդերներով մտել են մի քանի վայր, այդ թվում՝ հագուստի պահեստ, որտեղ լարված միջադեպ է տեղի ունեցել։ Ցուցարարները փորձել են կանխել գործակալների դուրս գալը տարածքից։ Սուլիչներ և ազդանշաններ են միացել: Ոստիկաններն այնուհետև փողոցում լուսաձայնային նռնակներ են կիրառել՝ ամբոխը ցրելու համար։ Մի ցուցարար նույնիսկ փորձել է ֆիզիկապես կանգնեցնել մեկ մեքենայի շարժումը։

Անվտանգության ծառայությունների խոսնակ Յասմին Փիթս Օ՛Քիֆիի խոսքով՝ ներգաղթի խախտումների համար ձերբակալվել է 44 մարդ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ցուցարարների շարքում ձերբակալվել է նաև ՍԵԻՈՒ Կալիֆոռնիա արհմիության նախագահը՝ դաշնային գործակալի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին ստորագրել էր հրամանագիր, ըստ որի՝ արգելվում է 12 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ՝ հղում անելով «արտաքին ահաբեկչությունից» պաշտպանվելու անհրաժեշտությանը։ Մուտքի ամբողջական արգելքի տակ ընկած երկրներն են Աֆղանստանը, Մյանմարը, Չադը, Կոնգոն, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։ Մուտքի մասնակի սահմանափակումներ են կիրառվել հետևյալ երկրների նկատմամբ՝ Բուրունդի, Կուբա, Լաոս, Սիեռա Լեոնե, Տոգո, Թուրքմենստան և Վենեսուելա։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+