Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:48

Ֆրանսիայում ՊՍԺ-ի հաղթանակի տոնակատարությունն ավարտվել է անկարգություններով․ կան հարյուրավոր ձերբակալվածներ և 2 զոհ

Ֆրանսիայում ՊՍԺ-ի հաղթանակի տոնակատարությունն ավարտվել է անկարգություններով․ կան հարյուրավոր ձերբակալվածներ և 2 զոհ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկու մարդ մահացել է, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, երբ «Փարիզ Սեն Ժերմեն»-ի (ՊՍԺ) երկրպագուները նշել են ակումբի հաղթանակը Չեմպիոնների լիգայի եզրափակչում, հայտնել է BBC-ն:

17-ամյա տղա է մահացել հարավ-արևմտյան Դաքս քաղաքում, նրան դանակահարել են կրծքավանդակի հատվածում՝ ըստ տեղական լրատվամիջոցների։

Փարիզի կենտրոնում 23-ամյա տղամարդը, որը մոպեդ էր վարում, զոհվել է՝ բախվելով մեքենայի, նշվում է դատախազության հաղորդագրությունում։

Հրավառություններ են անցկացվել հաղթանակի բուռն տոնակատարությունների ընթացքում, ջարդվել են ավտոբուսային կանգառներ, այրվել են մեքենաներ։ Սա ՊՍԺ-ի պատմության մեջ առաջին անգամն է, որ ակումբը նվաճել է Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակը։

ՊՍԺ-ն դատապարտել է բռնությունները՝ հայտարարելով, որ դրանք «մեկուսացված գործողություններ են, որոնք հակասում են ակումբի արժեքներին և չեն ներկայացնում երկրպագուների մեծամասնությանը»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, հայտարարել է, որ բախումներն «անընդունելի» են և արդարացման ոչ ենթակա, և որ դրանց մասնակիցները կհայտնաբերվեն և կպատժվեն։

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն ավարտվել էր ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 5։0 հաշվով։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+