Եվրամիությունը 375 մլրդ եվրո կհատկացնի կորոնավիրուսի պանդեմիայից հետո զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար: Այս մասին հայտնել է եվրոպական զբոսաշրջային հանձնաժողովի (ETC) գործադիր տնօրեն Էդուարդո Սանտանդերը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
Սանտանդերի խոսքով՝ ԵՄ երկրների կառավարությունները 255 մլրդ եվրո կծախսեն իրենց զբոսաշրջային հատվածին օգնելու համար, ևս 120 մլրդ եվրո կհատկացնեն տուժած ձեռնարկատերերին և ընկերություններին:
Սանտանդերը հայտնել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԵՄ-ում զբոսաշրջությունը կրճատվել է նախկին ծավալի մոտ 10 տոկոսի չափով:
«Կռուիզային գծերից մինչև տուրօպերատորներ և ավիաընկերություններ, բոլորը հսկայական վնասներ են կրում, որոնք կազմում են ավիափոխադրողների համար 45 տոկոսից մինչև 70 տոկոս հյուրանոցների և ռեստորանների համար»,- հայտարարել է ETC-ի գործադիր տնօրենը պորտուգալական Lusa գործակալությանը տված հարցազրույցում:
ETC-ի գործադիր տնօրենը կարծում է, որ համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամը կհանգեցնի գործազրկության ԵՄ երկրներում, և աշխատանքները կարող են կորցնել մինչև 10 մլն մարդ: Հանձնաժողովում կանխատեսում են, որ ամենաշատը կտուժեն Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







