Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 3,065,066։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 211,620 մարդ, ապաքինվել է 922,828 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 1,010,507, մահացածների թիվը 56,803 է, ապաքինվել է 139,162 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 229,422, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 23,521, ապաքինվել է 120,832 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 199,414 է, մահացել է 26,977 մարդ և ապաքինվել է 66,624 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 165,842 դեպք, մահացել է 23,293 մարդ, ապաքինվել է 45,513 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 158,758 հաստատված դեպք, մահացել է 6,126 մարդ և առողջացել 114,500 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 157,149 դեպք, մահացել է 21,092 մարդ:
Վարակի ծագման ու տարածման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,836 դեպք, մահացել 4,633 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,555-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







