Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:06

Քարդաշյանի կողոպուտի մասնակիցներին դատապարտել են մինչև 8 տարվա ազատազրկման

Քարդաշյանի կողոպուտի մասնակիցներին դատապարտել են մինչև 8 տարվա ազատազրկման

2016 թվականին Փարիզում տեղի ունեցած զինված կողոպուտի մասնակիցները, որոնք ամերիկահայ դերասանուհի և գործարար Քիմ Քարդաշյանից գողացել էին թանկարժեք իրեր, դատապարտվել են մինչև ութ տարվա ազատազրկման, հայտնում է Le Figaro-ն։

Առավել խիստ դատավճիռ է կայացվել հանցախմբի պարագլուխ 69-ամյա Աոմար Աիտ Խեդաշի նկատմամբ՝ 8 տարվա ազատազրկում, որից 5-ը՝ պայմանական:

Նրա հանցակիցներն զգալիորեն ավելի քիչ ժամկետներ են ստացել և նույնպես ազատ են արձակվել կալանքից։ Նրանցից երկուսը, որոնք մեղադրվում էին աստղի համարում թանկարժեք իրերի մասին տեղեկություններ գողերին փոխանցելու մեջ, արդարացվել են:

Ընդհանուր առմամբ՝ մեղադրյալի աթոռին է հայտնվել 10 մարդ, որոնցից ամենատարեցը 71-ամյա Յունիս Աբասն է, ով տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ:

Խեդաշը, որը տառապում է շաքարային դիաբետով և գրեթե ամբողջությամբ կորցրել է խոսելու ունակությունն ու լսողությունը, գրավոր դիմել է Քարդաշյանին՝ ներողություն խնդրելով նրանից և հայտարարելով, որ խորապես զղջում է արածի համար: Չնայած այն հանգամանքին, որ դատարանի կողմից նշանակված պատիժը զգալիորեն պակաս խիստ էր, քան պնդում էր դատախազությունը (մինչև 10 տարվա ազատազրկում), դերասանուհու փաստաբանները հայտարարել են, որ նա բավարարված է դատավճռով: Դատական լսումների ժամանակ նա նաև խոսել է այն մասին, որ ներում է հանցախմբի պարագլուխին և ընդունում նրա ներողությունը:

2016 թվականի հոկտեմբերի 3-ին Քարդաշյանին զենքի սպառնալիքի տակ կապկպել էին Փարիզի շքեղ հյուրանոցի համարներից մեկում և գողացել շուրջ 10 միլիոն դոլար կանխիկ գումար ու զարդեր, այդ թվում՝ 4 մլն դոլար արժողությամբ նշանադրության ադամանդե մատանին, որը նվիրել էր այն ժամանակվա ամուսինը՝ Քանյե Ուեսթը:

Ֆրանսիական լրատվամիջոցները մեղադրյալներին անվանել էին «պապիկ կողոպտիչներ», քանի որ նրանցից ոմանք արդեն 70-ն անց են: Շատերն ունեն առողջական լուրջ խնդիրներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+