Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով հակամարտության կարգավորման շուրջ երկխոսություն վարել, բայց, միևնույն ժամանակ, նրա առաջարկները Կիևի համար «անիրատեսական» է համարում, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Շնորհակալություն Վատիկանին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության համար։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով երկխոսության՝ իրական արդյունքների համար»,- գրել է Զելենսկին Telegram ալիքում։
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։
Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։ Վերջինս, սակայն, ռուսական պատվիրակության կազմում չէր: