Աշխարհի ամենահարուստ հայերից մեկը՝ Reddit-ի համահիմնադիր և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսին Ալեքսիս Օհանյանը, ձեռք է բերել կանանց Սուպերլիգայի գործող չեմպիոն «Չելսի» ակումբի 10% բաժնեմասը, հայտնել է ESPN-ը։
Ըստ կայքի՝ Օհանյանը լոնդոնյան ակումբում իր բաժնեմասի համար վճարել է 20 միլիոն ֆունտ (26,52 միլիոն դոլար):
«Նախկինում մեծ խաղադրույքներ եմ կատարել կանանց սպորտի վրա և կրկին դա անում եմ։ Ուրախ եմ հայտարարել, որ միանում եմ Chelsea FCW-ին՝ որպես ներդրող և տնօրենների խորհրդի անդամ։ Պատիվ եմ համարում օգնել այս պաշտամունքային ակումբին դառնալ Ամերիկայի սիրելի թիմը Barclays WSL-ում և հասնել շատ ավելիին», – գրել է Օհանյանը։
Այս կիրակի Օհանյանը և Ուիլյամսն «Ուեմբլի» մարզադաշտում կմասնակցեն կանանց Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղին, որտեղ «Չելսին» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։