Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները Ստամբուլում կարող են բանակցություններ անցկացնել մայիսի 16-ին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրին:
«Այսօր, ամենայն հավանականությամբ, բանակցություններ տեղի չեն ունենա, հնարավոր է՝ վաղը»,- գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ մայիսի 15-ին կողմերի միջև բանակցություններ տեղի չեն ունենա «լոգիստիկայի պատճառով»:
Մայիսի 11-ին Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ի երեկոյան հաստատել էր Ստամբուլ մեկնող ռուսական պատվիրակության կազմը, ինքը, սակայն, Ստամբուլ չի մեկնի։
Մայիսի 15-ին բանակցություններին ընդառաջ Անկարայում մեկնարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Զելենսկու հանդիպումը, որը տևել էր շուրջ երեք ժամ։