Շամխանիի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է պարտավորվել երբեք չարտադրել միջուկային զենք և ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության համար, սակայն Իսլամական Հանրապետությունը շարունակելու է հարստացնել ուրանը ցածր մակարդակի քաղաքացիական նպատակներով։ Միևնույն ժամանակ, Իրանը թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել այդ գործընթացը՝ փոխարենը պահանջելով իր դեմ կիրառված բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացում։
Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին, 19-ին, 26-ին և մայիսի 12-ին Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ էին անցկացրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նպատակով:
Թրամփը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և զրկել նավթ արտահանելու հնարավորությունից, եթե երկու կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: