Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:26

Բրիտանական դատարանն ազատ է արձակել շուրջ 40 տարի սխալմամբ բանտարկված տղամարդուն

Բրիտանական դատարանն ազատ է արձակել շուրջ 40 տարի սխալմամբ բանտարկված տղամարդուն

Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանը բեկանել է 68-ամյա տղամարդու դատավճիռը, որը կեղծ մեղադրանքով բանտում է անցկացրել 38 տարի, գրում է The Guardian-ը: Այս դեպքը ճանաչվել է երկրի պատմության մեջ «ամենաերկար ձգված դատական սխալը»:

Փիթեր Սալիվանը դատապարտվել էր 1987 թվականին 21-ամյա Դիանա Սինդալի սպանության համար։ Կնոջը բռնաբարել և ծեծելով սպանել էին, երբ նա վերադառնում էր աշխատանքից: Սալիվանը, քննության տվյալներով, այդ օրը գտնվել է հարբած վիճակում։ Տղամարդը բազմիցս պնդել է իր անմեղության մասին, իսկ նրա փաստաբանները երկու անգամ փորձել են հասնել դատավճռի չեղարկմանը։

Սալիվանի անմեղությունը հաջողվել է ապացուցել միայն հիմա ԴՆԹ-ի շնորհիվ։ Թեստերը ցույց են տվել, որ տղամարդը երբեք հանցագործության վայրում չի գտնվել:

«Ես չարացած չեմ։ Ես պարզապես ուզում եմ հնարավորինս շուտ վերադառնալ իմ սիրելիների և ընտանիքի մոտ, քանի որ պետք է առավելագույնս օգտագործեմ այն, ինչ մնացել է այս աշխարհում ինձ տրված գոյությունից»,- ասել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+