Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:42

Ռուսաստանը ամենամեծ ռազմական ծախսեր ունեցող երկրների լավագույն հնգյակում է

Վերջին տասնամյակում ռազմական հատկացումների ամենամեծ գլոբալ ծավալը գրանցվել է 2019 թվականին. այն կազմել է 1,917 տրլն դոլար, ինչը 3,6 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին: Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում, որը հրապարակվել է 2019 թվականին հիմնական խաղացող երկրների ռազմական ծախսերի միտումների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պաշտպանության համար ամենամեծ ծախսերով երկրների առաջին հնգյակում կրկին հայտնվել է Ռուսաստանը։ Ռուսաստանի ռազմական ծախսերը նվազել են 2017-2018 թվականներին, իսկ պաշտպանական բյուջեն նախանցած տարում կազմել է 61,4 մլրդ դոլար, ինչը երկիրը համաշխարհային վարկանիշում 6-րդ հորիզոնականն է ապահովել: Դա նշանակում էր, որ Ռուսաստանը 2006 թվականից ի վեր առաջին անգամ չհայտնվեց այն պետությունների հնգյակում, որոնք ամենաշատն են ծախսում ռազմական կարիքների համար։ 2019 թվականին Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, քանի որ ռազմական ծախսերն աճել են 4,5 տոկոսով և կազմել է ընդհանուր առմամբ 65,1 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 3,9 տոկոս:

«Ռուսական ռազմական ծախսերի բեռը, որը հավասար է ՀՆԱ-ի 3,9 տոկոսին, 2019-ին Եվրոպայում ամենաբարձրերից մեկն էր։ Սաուդյան Արաբիայում ռազմական ծախսերի նվազումը (-16 տոկոս) և Ռուսաստանում ծախսերի ավելացումը (4,5 տոկոս) հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը 2019 թվականին աշխարհում ամենամեծ ռազմական ծախսերով երկրների վարկանիշում հայտնվել է չորրորդ տեղում, իսկ Սաուդյան Արաբիան երրորդ հորիզոնականից իջել է հինգերորդ: 2019 թվականին Ռուսաստանը ավելացրել է ՌԴ Զինված ուժերի գործունեության, ազգային գվարդիայի զորքերի գործունեության ապահովման ծախսերը, ինչպես նաեւ նկատվել է «պաշտպանության նախարարության այլ ծախսերի» աճ (ծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական աջակցության և այլն)», — ՏԱՍՍ-ի թղթակցին մեկնաբանել է SIPRI-ի գիտաշխատող Ալեքսանդր Կուիմովան:

Առաջին հնգյակում ընդգրկված երկրներին՝ ԱՄՆ- ին, Չինաստանին, Հնդկաստանին, Ռուսաստանին և Սաուդյան Արաբիային, բաժին է ընկնում աշխարհում ռազմական ծախսերի ընդհանուր ծավալի 62 տոկոսը: 2019 թվականին աշխարհի երկրների ընդհանուր ռազմական ծախսերը կազմել են գլոբալ ՀՆԱ-ի 2,2 տոկոսը։

«2019 թվականին գլոբալ ռազմական ծախսերը 7,2 տոկոսով ավելի են եղել, քան 2010 թվականին, ինչը ցույց է տալիս դրանց աճի վերջին տասնամյակի միտումը։ Սա 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո ամենաբարձր ցուցանիշն է, որը, հնարավոր է, նշանավորի այդ ծախսերի գագաթնակետը», — նշում է SIPRI- ի գիտաշխատող դոկտոր Նան թյանը։

Ռազմական կարիքների համար ԱՄՆ-ի ծախսերն ավելացել են 2019-ին 5,3 տոկոսով՝ հասնելով 732 մլրդ դոլարի, ինչը կազմում է համաշխարհային ծավալի 38 տոկոսը: Ամերիկյան աճը հավասար է եղել Գերմանիայի ռազմական բյուջեին նախորդ տարվա ընթացքում։

«ԱՄՆ- ի ռազմական ծախսերի վերջին աճը մեծապես հիմնված է մեծ տերությունների միջև ռազմական մրցակցության վերսկսման զգացողության վրա», — գրում է SIPRI-ի ավագ գիտաշխատող Պիտեր Վեզեմանը:

Չինաստանն ու Հնդկաստանը գլխավորում են ասիական վարկանիշը՝ ունենալով տարածաշրջանում սպառազինության ամենամեծ ծախսերը։ Ընդ որում, համաշխարհային վարկանիշում նրանք զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները։ Անցյալ տարի Չինաստանը ռազմական կարիքների համար ծախսել է 261 մլրդ դոլար, 5,1 տոկոսով ավելի, քան 2018 թվականին, Հնդկաստանը՝ 71,1 մլրդ դոլար, ինչը 6,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Եվրոպայում ռազմական ծախսերի աճի ցուցանիշով առաջնությունը պատկանում է Գերմանիային, որտեղ 2019 թվականին ռազմական բյուջեն ավելացել է 10 տոկոսով և հասել 49,3 մլրդ դոլարի:

«Մասամբ Գերմանիայի ռազմական ծախսերի աճը կարելի է բացատրել Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի զգացումով, որը կիսում են ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ։ Սակայն Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ռազմական հատկացումները մնում են համեմատաբար կայուն», — կարծում է SIPRI-ի գիտաշխատող Դիեգո Լոպես դա Սիլվան։

Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի երկրներին, ապա զեկույցում նշվում է ռազմական ծախսերի կտրուկ աճի մասին. այսպես, Բուլղարիայում դրանք ավելացել են 127 տոկոսով, ինչը հիմնականում բացատրվում է նոր ռազմական ինքնաթիռների համար վճարումներով։ Ռումինիայում աճի ցուցանիշը կազմել է 17 տոկոս։

ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը նախորդ տարի կազմել է 1,035 տրլն դոլար:

Ռազմական ծախսերի ամենաբարձր բեռն ունեցող 15 երկրների թվում առաջին տեղը զբաղեցնում Է Սաուդյան Արաբիան (ՀՆԱ — ի 8 տոկոսը), վերջինը՝ Ճապոնիան (ՀՆԱ-ի 0,9 տոկոսը): Հյուսիսային և Հարավային Ամերիկաների երկրներում տնտեսության վրա ռազմական ծախսերի միջին բեռը կազմել է ՀՆԱ -ի 1,4 տոկոսը, Աֆրիկայում՝ 1,6 տոկոսը, Ասիայում և  Օվկիանիայում, ինչպես նաև Եվրոպայում՝ 1,7 տոկոսը: Մերձավոր Արևելքի համար (երկրներ, որոնց տվյալները կան) այդ ցուցանիշը հավասար էր 4,5%-ի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+