Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:49

Ժերար Դեպարդիեն դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման

Ժերար Դեպարդիեն դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման

Փարիզի դատարանը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին դատապարտել է 18 ամսվա պայմանական ազատազրկման, հայտնում է France24-ը։ 

Նա մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների գործով՝ «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանման հրապարակում նրա հետ աշխատած երկու կանանց՝ Ամելիի և Սառայի դեմ առաջադրված մեղադրանքներով։

Բեմադրող նկարիչ Ամելին պնդել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 10-ին Դեպարդիեն սկզբում կոպիտ դիտողություններ է արել իրեն, ապա «դիպչել է իր գոտկատեղին, որովայնին և կրծքին», նախքան անվտանգության աշխատակիցներն օգնության են հասել։ Կինը դերասանի դեմ բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն՝ «սեռական բռնության, ոտնձգությունների և սեքսիստական ​​վիրավորանքների» համար։

Սառան, որը «Կանաչ փեղկեր» ֆիլմի ռեժիսորի օգնականներից մեկն էր, պնդել է, որ 2021 թվականի օգոստոսի 31-ին Դեպարդիեն «երկու անգամ դիպել է իր մարմնի տարբեր մասերին»։

Դերասանը ներկա չի գտնվել դատական նիստին։ Որոշումը կայացնելիս դատարանը հաշվի է առել նրա տարիքը, առողջական վիճակը և վիճարկվող փաստերը, սակայն որոշել է նրան ներառել սեռական հանցագործություններ կատարած անձանց գրանցամատյանում։ Դեպարդիեն նաև երկու տարով զրկվել է քաղաքացիական իրավունքներից։ 

Դերասանին նշված մեղադրանքով ձերբակալել էին 2024-ի ապրիլի 29-ին, ազատ էին արձակել ապրիլի 30-ին։ Դեպարդիեն չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+