Ոչ ոք ոչ մեկին չի դավաճանել և չի լքել, բաժանման որոշումը համատեղ էր, հայտնել է դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանի նախկին կինը՝ Վիկտորյա Շտեֆանեցը։
Նա անդրադարձել է այն լուրերին, որ իրենց ամուսնալուծության պատճառը կարող էր լինել հումորիստի սիրավեպը դիմահարդար Միլենայի հետ:
«Ինձ համար տհաճ է, որ նրան վատ լույսի ներքո են ներկայացնում, այդ հիմար լուրերի ֆոնին, որ նա գնացել է ուրիշի մոտ։ Դա այդպես չէ: Միշան նաև հիանալի հայր է մեր դուստրերի համար։ Մեր միջև չկան դժգոհություններ, չասված խոսքեր, ֆինանսական հարցեր»,- Instagram-ում գրել է Շտեֆանեցը։
Նա հավելել է, որ իրենք շատ լավ հարաբերություններ են պահպանում։
«Ես շնորհակալ եմ մեր կյանքի բոլոր տարիների համար։ Նա լավ, պարկեշտ և բարի մարդ է։ Նրա համար հիմա հեշտ չէ, հավատացեք»,- գրել է նախկին կինը։
Ապրիլի 30-ին Գալուստյանը 18 տարվա ամուսնությունից հետո հայտարարել էր կնոջից բաժանվելու մասին։