Սիրիան հայտնել Է Դամասկոսի վրա Իսրայելի օդային հարձակման մասին։ Այս մասին ապրիլի 27-ին հայտնել Է SANA պետական լրատվական գործակալությունը։
Պարբերականի տեղեկություններով՝ հարձակումը տեղի է ունեցել Լիբանանի տարածքից։ Իսրայելը հրթիռակոծել է քաղաքը։ Դրանց մի մասը հաջողվել է խփել ՀՕՊ-ի միջոցներով։
Տեղեկությունն այն մասին, որ հարձակումն իրականացվել է Իսրայելի կողմից, հաստատում է Al Arabiya հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ՌՕՈՒ-ին հաջողվել է ոչնչացնել «իրանական զենքի» առնվազն երեք պահեստ: SANA-ն, իր հերթին, պնդում է, որ հրթիռներով ոչնչացվել է մեկ պահեստ, սիրիական բանակի երեք զինվոր տուժել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







