Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:47

Կիմ Չեն Ընը ողջ է․ հարավկորեական հետախուզություն

Հարավային Կորեայի պաշտոնատար անձինք զգուշության կոչ են անում այն հաղորդագրությունների ֆոնին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է հիվանդ լինել կամ մեկուսացման մեջ է գտնվում կորոնավիրուսի մտավախությունների պատճառով՝ ընդգծելով, որ երկրում ոչ մի արտասովոր շարժում չեն հայտնաբերել:

Միավորման հարցերով հարավկորեացի նախարար Կիմ Յոն Չհոլը, ով զբաղվում է Հյուսիսային Կորեայի հետ փոխգործակցության հարցերով, հայտարարել է, որ հարավկորեական հետախուզությունը հաստատել է՝ Հյուսիսային Կորեայում ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հիվանդության մասին շշուկների ֆոնին։ Սեուլում կայացած փակ ֆորումի ժամանակ Չհոլը հայտնել է, որ կառավարությունն ունի բոլոր անհրաժեշտ հետախուզական ռեսուրսները՝ վստահաբար հաստատելու համար, որ Հյուսիսում ամեն ինչ կարգին է, փոխանցում է Reuters-ը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջության մասին լուրերն ու ենթադրությունները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրապարակավ չի հայտնվել ապրիլի 15-ի առանցքային պետական տոնի ժամանակ և այդ ժամանակից ի վեր դուրս է մնացել տեսադաշտից:

Հյուիսային Կորեայի ԶԼՄ-ները անցյալ շաբաթ հայտնել են, որ Կիմը, հնարավոր է, սրտանոթային վիրահատություն է տարել կամ մեկուսացվել է, որպեսզի խուսափի նոր կորոնավիրուսի ազդեցությունից:

Միավորման հարցերով նախարար Կիմը կասկածի տակ է դրել վիրահատության հաշվետվությունը՝ պնդելով, որ հիշյալ հիվանդանոցը նման վիրահատության հնարավորություն չունի։

Նա նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ողջ է և առողջ:

«Կիմ Չեն Ընը ողջ է և առողջ։ Նա Վոնսանի շրջանում է ապրիլի 13-ից», — ասել Է խորհրդականը։

Այսօր ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահի խորհրդականը Fox News –ի հետ զրույցում հերքել էր որոշ ԶԼՄ-ների ենթադրությունները, թե Կիմ Չեն Ընը մահացել է կամ գտնվում է ծանր վիճակում։

Ապրիլի 25-ին New York Post-ը հայտնել էր հյուսիսկորեացի առաջնորդի հնարավոր մահվան մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+