Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Իմամօղլուի X-ի էջը

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Իմամօղլուի X-ի էջը

Պաշտոնից զրկված և ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին պատկանող X սոցցանցի հաշիվը դատարանի որոշմամբ փակվել է, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմին կից հաղորդակցության վարչությունը։

2025 թվականի ապրիլի 24-ին Իմամօղլուի օգտահաշվում հայտնվել էր հրապարակում, որը Ստամբուլի գլխավոր դատախազությունը համարել է օրենսդրության խախտում հրահրող։ Հետաքննությունից հետո որոշում է կայացվել արգելափակել հաշիվը մինչև կալանքի տակ պահելու ժամկետի ավարտը։

«Հրապարակումները վնասում են հասարակական կարգին և հաշվի առնելով, որ կասկածյալը չէր կարող ինքնուրույն տեղադրել դրանք, հաշվի մուտքն արգելափակվել է որպես նախազգուշական միջոց»,- ասվում է հայտարարության մեջ:

Արգելափակումը հիմնավորվել է «Ինտերնետում հրապարակումների կարգավորման մասին» Թուրքիայի օրենքով։

Ապրիլի 1-ին Armenia Today-ին տված հարցազրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայտարարել էր, որ Իմամօղլուն նույնիսկ անազատության մեջ մնում է Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը և սպառնալիք՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության համար: Մելքոնյանի գնահատմամբ՝ 2028թ․ նախատեսված հաջորդ ընտրություններում Իմամօղլուն կարող է ամենամեծ խոչընդոտը լինել գործող նախագահի իրավահաջորդի համար։

Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Թուրքիայում հազարավոր մարդիկ նրան աջակցելու նպատակով դուրս էին եկել փողոց։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար, իսկ մարտի 22-ի գիշերը թուրք ոստիկանները ձերբակալել էին 343 ցուցարարի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+