Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը հայտարարել է, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել առաջիկա 3 օրվա ընթացքում, հայտնում է Reuters-ը։
«Պակիստանը հավաստի հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել առաջիկա 24-36 ժամվա ընթացքում՝ օգտագործելով Պախալգամի միջադեպը՝ որպես կեղծ պատրվակ»,- գրել է Տարարը X սոցիալական ցանցում:
Նա հավելել է, որ ագրեսիայի ցանկացած գործողության կտրվի վճռական պատասխան, և Հնդկաստանը պատասխանատվությունը կկրի տարածաշրջանում ցանկացած լուրջ հետևանքների համար։
Ապրիլի 22-ին Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիր տարածաշրջանի Պախալգամ քաղաքում ահաբեկչության հետևանքով առնվազն 24 մարդ էր զոհվել, 17-ը վիրավորվել էին։