Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 2,639,025։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 184,263 մարդ, ապաքինվել է 722,152 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 849,092, մահացածների թիվը 47,681 է, ապաքինվել է 84,050 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 208,389, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 21,717, ապաքինվել է 85,915 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 187,327 է, մահացել է 25,085 մարդ և ապաքինվել է 54,543 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 159,877 դեպք, մահացել է 21,340 մարդ, ապաքինվել է 40,657 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 150,648 հաստատված դեպք, մահացել է 5,315 մարդ և առողջացել 103,300 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 133,495 դեպք, մահացել է 18,100 մարդ:
Վարակի ծագման ու տարածման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,798 դեպք, մահացել 4,632 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,207-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







