Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:33

Իսրայելի հարվածի հետևանքով Բեյրութում «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչ է զոհվել

Իսրայելի հարվածի հետևանքով Բեյրութում «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչ է զոհվել

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում սպանվել է չորս մարդ, այդ թվում՝ «Հըզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան անվտանգության աղբյուրին: Հարվածի հետևանքով 7 անձ է վիրավորվել:

Իսրայելական զինվորականները հայտնել են, որ Հասան Բդեյրը խմբավորման ստորաբաժանման և իրանական «Ղուդս» ջոկատի անդամ էր, և օգնել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանն «իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչություն» պլանավորելու հարցում:

«Հըզբոլլահ»-ը հաստատել է, որ Բդեյրն սպանվել է իր որդու հետ միասին, ով նույնպես խմբավորման անդամ էր։ Լիբանանի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ Բդեյրը միջին կարգի հրամանատար էր, որի պարտականությունների մեջ է մտնում պաղեստինյան գործը:

Մարտի 28-ին Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութում հարվածել էր «Հըզբոլլահի» օբյեկտին՝ ի պատասխան Լիբանանից իր տարածքի գնդակոծության։

2024-ի նոյեմբերին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ Կարճ ժամանակ անց այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ՝ 60 օրվա ընթացքում: Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը:

2024-ի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը խստորեն հետևում է Լիբանանի հետ հրադադարի ռեժիմին։ Միևնույն ժամանակ՝ նշել էր, որ վճռականորեն արձագանքում են «Հըզբոլլահ» շարժման կողմից ցանկացած խախտման։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+