Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:56

ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում անկայունության կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում անկայունության կապակցությամբ

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում անկայունության կապակցությամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Մենք, ինչպես բոլորը, նայում ենք նույն լրատվական ռեպորտաժները, թե ինչ է տեղի ունենում։ Անշուշտ, մտահոգված ենք այդ դժգոհություններով և որոշ ռեպորտաժներով»,- Ռուբիոյի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին, գրել էր, որ Ռուբիոն երեքշաբթի Վաշինգտոնում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների ժամանակ մտահոգություն չի հայտնել հանրապետությունում բողոքի ակցիաների և ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ:

Ռուբիոյի խոսքով՝ ինքը մտահոգություն է հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ անմիջապես Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիայում բողոքի ցույցերն սկսվել էին, երբ մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում, կան հարյուրավոր ձերբակալվածներ: Ըստ ցուցարարների՝ քաղաքական գործչի վերաբերյալ այս և մյուս հետաքննությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պաշտպանելու Իմամօղլուին։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմ։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով՝ Թուրքիայում խորացող ներքաղաքական ճգնաժամը կարող է զգալիորեն թուլացնել Ադրբեջանին և Հայաստանի համար «հնարավորությունների պատուհան» ստեղծել։

Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում է 2019 թվականից։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+