Լոնդոնի ICE բորսայում 2020 թվականի հունիսի մատակարարումներով Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 17,33 տոկոսով՝ հասնելով 15,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վերջին անգամ Brent տեսակի նավթը բարելի դիմաց 16 դոլարից ցածր էր 1999 թվականի հունիսին։
WTI նավթի ֆյուչերսների արժեքը, Մոսկվայի ժամանակով 08:09-ի տվյալներով, ընկնել է 6,22 տոկոսով և գտնվում է բարելի դիմաց 10,85 դոլարի սահմանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







