Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 2,557,917։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 177,688 մարդ, ապաքինվել է 695,325 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 819,175, մահացածների թիվը 45,343 է, ապաքինվել է 82,973 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 204,178, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 21,282, ապաքինվել է 82,514 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 183,957 է, մահացել է 24,648 մարդ և ապաքինվել է 51,600 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 158,050 դեպք, մահացել է 20,796 մարդ, ապաքինվել է 39,181 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 148,453 հաստատված դեպք, մահացել է 5,086 մարդ և առողջացել 99,400 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 129,044 դեպք, մահացել է 17,337 մարդ:
Վարակի ծագման ու տարածման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,788 դեպք, մահացել 4,632 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,151-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







