Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:44

Եվրոպան բախվում է վառոդի և պայթուցիկ նյութերի պակասի. Bloomberg

Եվրոպան բախվում է վառոդի և պայթուցիկ նյութերի պակասի. Bloomberg

Եվրոպական երկրները պաշտպանական ծախսերի զգալի ավելացման ծրագրերի ֆոնին վառոդի և պայթուցիկ նյութերի արտադրության հզորությունների և ռեսուրսների պակաս ունեն, հայտնում է Bloomberg-ը։

«Եվրոպական կառավարությունները տեսակավորում են իրենց զինամթերքի պաշարներմ Ուկրաինային զինելու համար, ինչը ցույց է տալիս, թե որքան սուղ են նրանց պաշարները։ Այդ ժամանակից ի վեր՝ նրանք փորձում են մեծացնել հրետանային արկերի, հրթիռների և փամփուշտների արտադրությունը։ Դա մինչև վերջ սպառել է վառոդի, տրոտիլի և պայթուցիկ այլ նյութերի ու հրթիռային վառելիքի պաշարները»,- ասվում է հրապարակման մեջ։

Ըստ աղբյուրի՝ ընկերությունները փորձում են մեծացնել արտադրությունը, բայց նույնիսկ այդ ջանքերը կարող են բավարար չլինել:

«Այսպիսով՝ գերմանական Rheinmetall կոնցեռնը նախատեսում է մինչև 2028 թվականը 50%-ով ավելացնել վառոդի արտադրությունը, սակայն ընկերության ղեկավար Արմին Պապերգերը կարծում է, որ այդ թիրախային ցուցանիշը պետք է հասցնել 100%-ի»,- գրում է կայքը։

Նշվում է, որ արտադրության նման մասշտաբային աճի խոչընդոտ կարող է դառնալ արտասահմանյան հումքի մատակարարումների կախվածությունը Եվրոպայից։ Մասնավորապես, եվրոպական արտադրողները Չինաստանից ներմուծում են ազոտական թթու և նիտրոցելյուլոզա, որոնք անհրաժեշտ են պայթուցիկ նյութերի և հրթիռային վառելիքի արտադրության համար:

Խնդրի լուծման միջոցներից մեկը, ըստ հրապարակման, կարող է լինել քաղաքացիական քիմիական արդյունաբերության մի մասի անցումը ռազմական արտադրանքի թողարկմանը, սակայն արտադրության արդիականացումը ներդրումներ է պահանջում։ Բացի այդ, ընկերություններին անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ, որ նման արտադրանքը պահանջված լինի ԵՄ երկրների բանակների կողմից երկար ժամանակ, իսկ արդիականացումը կպահանջի կարգավորման խիստ նորմերի մեղմացում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+