Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:55

Մահացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը

Մահացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է հոր՝ Բեդրոս Կիրկորովի մահվան մասին: Մահվան պատճառը սրտի կանգն էր, հայտնել է Կիրկորովի ներկայացուցիչը։

Բուլղարահայ երգիչ, Բուլղարիայի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը ծնվել է 1932 թվականի հունիսի 2-ին՝ Վառնայում, կոշկակարի ընտանիքում: Ծնողները երգում էին քաղաքային երգչախմբում և փոքրիկ Բեդրոսին տանում էին իրենց հետ։

Մանկության տարիներին Բեդրոսը ցանկանում էր ընդգրկվել պարային կոլեկտիվի մեջ, սակայն այնտեղ ազատ տեղեր չկային։ Այդպիսով՝ Բեդրոսը մտել է երգչախումբ։ Այնտեղ իր տարբերվող ձայնի պատճառով նրան անվանում էին «շեփոր»: Բանակում Բեդրոսը երգում էր զինվորական անսամբլում։

Բուլղարիայում Կիրկորովին լսել է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը և հրավիրել Մոսկվա՝ երաժշտական կրթություն ստանալու։

Նա իր երկրորդ կնոջ՝ Լյուդմիլայի հետ Նովգորոդի մարզում ֆերմա էր ղեկավարում։ Հաճախ հյուրախաղերի ժամանակ ուղեկցում էր որդուն։ Ինքը ևս մեկնում էր հյուրախաղերի, պարբերաբար ելույթ էր ունենում Նովգորոդի բնակիչների համար, ծավալում հասարակական գործունեություն, զբաղվում բարեգործությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+