Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 5 642-ով, և այժմ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 52 763։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 427 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 3 873:
Հաղորդվում է, որ մեկ օրում մահացել է 51 հիվանդ, երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 456։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







