Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա քաղաքական հակառակորդ Բենի Գանցը համաձայնագիր են ստորագրել մարտի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիա ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է BBC-ին։
Ըստ համաձայնագրի՝ Նեթանյահուն վարչապետի պաշտոնը կզբաղեցնի առաջին 1․5 տարին, որից հետո ռոտացիայի շրջանակներում վարչապետի պաշտոնը կստանձնի Գանցը:
Այս համաձայնագիրը վերջ կդնի երկրում քաղաքական ճգնաժամին: Վերջին 11 ամսվա ընթացքում Իսրայելում 3 անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Նախորդ ընտրությունների ժամանակ խորհրդարան անցած կուսակցություններին չէր հաջողվել կոալիցիա ձևավորել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







