ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ծանուցել է Եվրոպայում ապագա զորավարժությունների պլանավորմանն իր մասնակցությունը դադարեցնելու մտադրության մասին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով շվեդական Expressen հրատարակությանը:
Նշվում է, որ դա դեռ չի վերաբերում 2025 թվականին արդեն ծրագրված ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնցում ակնկալվում է ԱՄՆ-ի առանցքային դերը։
Ըստ Expressen-ի աղբյուրներից մեկի՝ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի այն զորավարժություններին, որոնք պիտի իրականացվեն ավելի ուշ։
Ամերիկյան կողմը ցանկանում է կրճատել ռազմական ծախսերը Եվրոպայում և առաջնահերթություն տալ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, նշում է հրատարակությունը։