Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:52

700 հազար օտարերկրացիներ Ռուսաստանում մնալու հիմքեր չունեն․ ՌԴ ՆԳՆ

700 հազար օտարերկրացիներ Ռուսաստանում մնալու հիմքեր չունեն․ ՌԴ ՆԳՆ

Ռուսաստանն ստեղծել է վերահսկվող անձանց ռեգիստր, որը հնարավորություն է տալիս ստուգել երկրում օտարերկրացիների ներկայության օրինականությունը։ Դրա միջոցով նախորդ տարի արտաքսված օտարերկրացիների թիվն աճել է 45%-ով։ Օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը, ովքեր երկրում մնալու հիմքեր չունեն, կազմել է մոտավորապես 700 հազար, ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հայտնել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։

Նրանք մինչև ապրիլի 30-ը պետք է հստակեցնեն իրենց կարգավիճակը և այսօրվանից, ըստ նախարարի, կկիրառվեն բոլոր իրավական գործիքները՝ «ընդհուպ մինչև արտաքսում»։

Նախարարը մանրամասնել է, որ ռեգիստրի հրապարակային գործունեության առաջին ամսվա ընթացքում ուղարկվել է 5,5 մլն հարցում, մասնավորապես՝ աշխատանքի տեղավորման հետ կապված։ Այժմ քաղաքացիները կարող են Ներքին գործերի նախարարության կայքի կամ Պետական ​​ծառայությունների պորտալի միջոցով անվճար ստուգել ցանկացած օտարերկրացու՝ պարզելու, արդյոք նա ընդգրկվա՞ծ է այս ռեգիստրում։

Կոլոկոլցևը հիշեցրել է, որ անօրինական միգրանտների կողմից կատարված հանցագործությունն այժմ ծանրացուցիչ հանգամանք է համարվում։ Բացի այդ, առանց վիզայի մուտք գործողների համար կացության առավելագույն ժամկետը կրճատվել է մինչև տարեկան 90 օր։

ՌԴ միգրացիոն ծառայության տվյալներով՝ ամեն տարի առնվազն 300 հազար Հայաստանի քաղաքացիներ մուտք են գործում Ռուսաստան՝ աշխատելու նպատակով։

Կարդացեք նաև՝

Ռուսաստանում ուժի մեջ են մտել միգրացիոն նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանալ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+